ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նախընտրական քարոզարշավի ավարտը՝ մարտի 31-ին

Նախընտրական քարոզարշավի ավարտը՝ մարտի 31-ին
28.03.2017 | 12:31

Մարտի 5-ին մեկնարկած ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, օրենքով նախատեսված կարգով, կավարտվի մարտի 31-ին, իսկ ապրիլի 1-ը համարվում է լռության օր։
ՀՀԿ-ն քարոզարշավը կավարտի մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


«Ծառուկյան» դաշինքը քարոզարշավը կավարտի այսօր: «Մարզահամերգային համալիրում ունենք մեծ միջոցառում, որին նաև Գագիկ Ծառուկյանն է մասնակցելու, հանդիպում է լինելու ընտրողների հետ, այս պահի դրությամբ սա է պլանավորված», ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ազատ դեմոկրատները» մինչև վերջին օրն աշխատելու են. «Քարոզարշավը մեզ համար ավարտվում է այն ժամանակ, երբ ավարտվում է պաշտոնապես հաստատված քարոզարշավը, այսինքն` մինչև լռության օրը։ Մարտի 31-ին վերջին օրն է լինելու։ Յուրաքանչյուր թեկնածու լինելու է իր ընտրատարածքում, ինչ-որ մեծ միջոցառում չենք նախատեսել»,- ասել է ԱԴ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։


ՀՅԴ-ն քարոզարշավն ավարտելու է Ազատության հրապարակում, մարտի 30-ին: Ելույթներ կունենան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը:
ՕՐՕ-ն այսօր Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրում։
«Հանրահավաքով, սակայն, չենք սահմանափակվում, մինչև մարտի 31-ը Երևանում բակային հանդիպումներ ենք նախատեսում»՝ ասել է դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը։
«ԵԼՔ»-ը վերջին երկու օրերն անցկացնելու է երևանցիների հետ հանդիպումով։ «Քարոզարշավն ավարտելու ենք Երևանում՝ մարտի 31-ին»,- ասաց «ԵԼՔ»-ի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը քարոզարշավը կավարտի մարտի 29-ին: «Քարոզարշավն ավարտելու ենք օրենքով սահմանված կարգով. մարտի 29-ին մեր հիմնական միջոցառումն է Ազատության հրապարակում՝ Խաղաղության երթը»՝ ասել է Արամ Մանուկյանը։
ՀԿԿ-ն քարոզարշավը կավարտի մարտի 31-ին։ «Ավարտելու ենք օրենքով նախատեսված կարգով, կարծում եմ՝ Երևանի փողոցներով երթ կկազմակերպենք»,- ասել է Վազգեն Սաֆարյանը։


Մարտի 31-ով իր քարոզարշավին վերջ կդնի նաև ՀՎԿ-ն: «Մեր նախընտրական վերջին հանդիպումը լինելու է մարտի 31-ին՝ Կառավարության նիստերի դահլիճում»՝ ասել է ՀՎԿ-ի մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը։

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ